Սփյուռք

Լիբանանահայերը 100 հազար դոլար են տամադրել սիրիահայերի օժանդակությանը

1 րոպեի ընթերցում

Լիբանանահայերը 100 հազար դոլար են տամադրել սիրիահայերի օժանդակությանը

ԱՆԹԻԼԻԱՍ,15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմնի ներկայացուցիչներն այցելել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին եւ հանձնել սիրիահայության աջակցության նպատակով հանգանակված գումարի կտրոնը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասից, հիմնադրամի լիբանանյան մարմնի անդամները Վերհափառ Հայրապետին տեղեկացրել են, որ համայն լիբանանահայության ջանքերով դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Ռադիոթոնի ընթացքում հանգանակված գումարը` 100 հազար դոլարը որոշվել է հատկացնել սիրահայությանը:

Արամ Առաջին կաթողիկոսը գոհունակությամբ է ընդունել հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքի միջոցով սիրիահայ քույրերին եւ եղբայրներին լիբանանացի հայերի նվիրատվության քայլը` նշելով, որ այն օրինակ պետք է ծառայի բոլորին` օրհասական վիճակում գտնվող հայրենակիցներին օգնելու համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում