1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի առաջնության չեմպիոնն ու եւս մի քանի գրոսմայստերներ մասնակցում են Աերոֆլոտ-օփենին:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից,օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Դանիելյանը, Տիգրան Քոթանջյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արթուր Գաբրիելյանը, Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը եւ մի խումբ այլ հայ շախմատիստներ մասնակցում են փետրվարի 12-17-ը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվող Աերոֆլոտ-օփենին:
Փառատոնի շրջանակներում անցկացվում են արագ շախմատի եւ կայծակնային խաղի մրցաշարեր: