Քաղաքականություն

Հայրիկյանը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել ընտրությունների հետաձգման դիմումը

1 րոպեի ընթերցում

Հայրիկյանը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել ընտրությունների հետաձգման դիմումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հետ է վերցրել ընտրությունների հետաձգման նպատակով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը, դիմումը հետ է վերցրել Հայրիկյանի փաստաբանը:

Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարան էր դիմել փետրվարի 10-ին` ընտրություններից ութ օր առաջ` դրանք 14 օր հետաձգելու խնդրով: Նրա այդ քայլի համար հիմք էր հանդիսացել հունվարի 31-ին թեկնածուի նկատմամբ կատարված մահափորձը: Նրան վիրահատել են, գնդակը հանել մարմնից: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում (ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ) ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Պողոսյանը և Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: Հայտնաբերվել էհանցագործության գործիք` «Նագան» տե­սակի ատրճանակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում