Քաղաքականություն

ՀՀ նախագահի ընտրությունների մասին Երեւանում սեմինար կանցկացվի

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի ընտրությունների մասին Երեւանում սեմինար կանցկացվի

ԵՐԵՎԱՆ,5ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Կոնրադ Ադենուար» հիմնադրամը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը կազմակերպում են «Նախագահական ընտրություններ. գնահատականներ և առաջարկներ» խորագրով նախընտրական սեմինար: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՏարածաշրջանային հետազոտությունների կենտրոնից,սեմինարը տեղի կունենափետրվարի 6-ին: Միջոցառումը ներառում է առաջատար վերլուծաբանների և փորձագետների վերլուծությունը Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ:

Միջոցառմանը կներկայացվեն Հայաստանի հաջորդ նախագահի առջև ծառացած հիմնական քաղաքական, տնտեսական և արտաքին քաղաքականության մարտահրավերների մասին օբյեկտիվ գնահատականներ, առաջ կքաշվեն և կքննարկվեն ՀՀ հաջորդ կառավարության համար կարևոր քաղաքական առաջնահերթությունները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում