«Հետահայաց» . «Արմենպրես»-ի հատուկ նախագիծը լուրերի պատմության եւ պատմական լուրերի մասին

7 րոպեի ընթերցում

Իզուր չի ասված` յուրաքանչյուր նորը լավ մոռացված հինն է: Բազմաթիվ փորձերով է ապացուցվել, որ պատմության հարափոփոխ ընթացքում ամեն մի իրադարձություն անպայմանորեն կրկնվում է` միայն թե որոշակի փոփոխություններով:

2013 թվականին«Արմենպրես»-ը կդառնա 95 տարեկան: Ավելի քան 9,5 տասնամյակ մենք արտադրում ենք լուրեր, լուսաբանում մեր երկրում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձությունները, անդրադառնում հետաքրքիր մարդկանց, ուշագրավ իրերին եւ երեւույթներին: Այսօր մեկնարկում է մեր «Հետահայաց» նախագիծը, որն այսուհետ կգտնի եւ կներկայացնի պատմական այն փաստերն ու իրադարձությունները, որոնք տարիներ առաջ հայտնվել են «Արմենպրես»-ի տեսադաշտում: Դրանք կլուսաբանենք նորովի` համադրելով պատմությունն ու արդիականը:

«Արմենպրես»-ի այսօրվա անդրադարձը նվիրված էԵրեւանի պատմության թանգարանին. հիշելու առիթ վստահաբար կա: Հայաստանյան միակ պետական լրատվական գործակալությունը տեղեկացնում է`1987 թվականի այս օրը թանգարանը ձեռք է բերել իր 70 հազարերորդ ցուցանմուշը` Ա. Մամաջանյանի «Ձորագյուղ» ստեղծագործությունը:Թե որքանով է այդ տվյալ փոխվել վերջին 26 տարիների ընթացքում, որոնք են թանգարանի առաջնահերթություններն ու հուզող խնդիրները` «Արմենպրես»-ի ուշադրության կենտրոնում են:

26 տարում` 70 հազարից 94 հազար եւ ավելի:

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1931 թվականին հիմնադրված Երեւանի պատմության թանգարանում այժմ պահվում է 94 հազար 283 ցուցանմուշ: Վերջին 26 տարիների ընթացքում 70 հազարին ավելացել է ավելի քան 24 հազարը: Ցուցանիշը գոհացնող է, թե ոչ այնքան, դժվար է պատասխանել: Հարցին դժվարանում է պատասխանել նաեւ թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Սարգսյանը: Համալրումների հարցում հստակ ժամանակացույց չկա, գործընթացն իրականացվում է հավաքչական աշխատանքների եւ նվիրատվությունների միջոցով: «Օրինակ վերջին նվիրատվությունն իրականացվել է 2012 թ-ին, երբ ամերիկահայ Ռոստոմ Ոսկանյանը թանգարանին նվիրաբերեց 1500 առարկա, որոնք հարստացրին թանգարանի իրանական հավաքածուն: Այս տարիներին շատ արժեքավոր ցուցանմուշներ ենք ձեռք բերել, որոնք Երեւանի պատմության այս կամ այն էջի հետ են կապվում»,- պատմում է Արմինե Սարգսյանը:

Քիչ չեն պատահական ձեռքբերումները` թեեւ թանգարանի բարեկամների մի խումբ կա, ովքեր պարբերաբար հետաքրքիր նվիրատվություններ են իրականացնում: Լինում են նաեւ ձեռքբերումներ` գնման միջոցով: «Քանի որ թանգարանը հարուստ է ցուցանմուշներով, գնում ենք այնպիսիները, որոնք լրացնում եւ հարստացնում են մշտական ցուցադրությունը»,- նշեց թանգարանի տնօրենը:

Երեւանյան կոլորիտով բնակարան` սեփական բակով. թանգարանի երազանքներից է:

Ինչպես բոլոր գործող թանգարանները, Երեւանի պատմության թանգարանը եւս պետք է հետաքրքիր վայր դառնա այցելուի համար, իսկ դրա համար անհրաժեշտ է ժամանցային ծրագրեր ապահովել: Այդ գործընթացում որոշակի գործընթաց ծավալվել է: Թանգարանի տնօրենը պատմում է, որ ծրագրում են 19-20-րդ դարերի երեւանյան միջավայր ստեղծել, որտեղ այցելուն կկարողանա գալ, նստել, հանգստանալ, տվյալ ժամանակաշրջանի հետաքրքիր նյութերի հետ առնչվել: «Այն ինչ-որ կուզենայի իրականացնել, տարածքային առումով հնարավոր չէ, որովհետեւ թանգարանը բակային տարածք չունի: Եթե ունենար, հնարավոր կլիներ վերականգնել Հին Երեւանի բնակելի տուն ` իր բակով, իրեն բնորոշ միջավայրով, կոլորիտով, որն ավելի կենդանություն կհաղորդեր թանգարանին եւ երեւանցիների համար այցելության հետաքրքիր վայր կդառնար: Այցելուին հաճախ հետաքրքրում են նաեւ կենցաղային մանրամասնություններ»,- ասաց Արմինե Սարգսյանը:

1987թ. Երևանի պատմության թանգարանը տեղակայված էր Կապույտ մզկիթի տարածքում

Երեւանը կնշի իր 2795-ամյա տարեդարձը: Հնարավոր անելիքների եւ առաջիկա պլանների շարքից:

Այս տարի լրանում է Երեւանի 2795- ամյա տարեդարձը եւ հիմնական ցուցադրության մեջ կներառվի հետաքրքիր եւ նոր ծրագիր: 3D պրոեկցիայով «կկենդանանա» Երեւանի մեծ մակետը, կլինի յուրօրինակ անիմացիոն ծրագիր, որը բավականին մեծ հետաքրքրություն կարթնացնի եւ կավելացնի այցելուների թիվը: Բացի այդ կլինի ցուցահանդես` նվիրված հոբելյանին եւ կներկայացվի թանգարանի 19-րդ դարի մետաղի հավաքածուն, որը շատ արժեքավոր է եւ բավական հետաքրքիր:

Տարվա ընթացքում` հավանաբար հոկտեմբերին, նախատեսվում է նաեւ բաց ֆոնդերի շնորհանդես: Այցելուների հատուկ խմբերին հնարավորություն կտրվի գալ եւ պահոցում ծանոթանալ պահվող հավաքածուներին:

Տարեկան շուրջ 12 հազար այցելու` նախադպրոցական տարիքի երեխաներից մինչեւ զբոսաշրջիկներ:

Արմինե Սարգսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ թանգարան նախորդ` 2012 թվականին այցելուների քանակը կազմել է շուրջ 11 հազար 500 մարդ: Նոր ծրագրերի ներդրման արդյունքում նախատեսվում է այցելուների թվի ավելացում:

Թանագարնի հիմնական այցելուները ուսանողներ են եւ դպրոցականներ, ում համար կազմակերպվում են հետաքրքիր ծրագրեր, խաղ-էքսկուրսիաներ:

Այն նաեւ եզակի թանգարաններից է, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաների համար հատուկ էքսկուրսիաներ են կազմակերպվում:

Թանգարան այցելող զբեսաշրջիկները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ինչպես նաեւ եվրոպական մի շարք երկրներից:

Երեւանի ողջ պատմությունը` երեք ցուցասրահներում:

Թանգարանում Երեւան քաղաքի պատմությունը ներկայացված է երեք ցուցասրահներում` Երեւանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ ուշ միջնադար, Երեւանը 19-րդ դարում, Երեւանը` 19-րդ դարավերջից մինչեւ մեր օրերը: Թանգարանի բոլոր հավաքածուներն էլ կարեւոր են, սակայն առանձնահատուկ նշանակություն ունի լուսանկարների եւ փաստաթղթերի ֆոնդը, որտեղ ներառված են Երեւանի պատմությանը վերաբերող եզակի նմուշներ: Օբյեկտիվ պատճառներով այնքան էլ հարուստ չեն Միջնադարյան դարաշրջանը բնութագրող ցուցանմուշները, որը կապված է տվյալ ժամանակաշրջանում առկա սոցիալ-քաղաքական խնդիրների հետ: Ստեղծված են արդի թանգարանգիտությանը համահունչ հարմարավետ պայմաններ, կիրառվում են ցուցանմուշների պահպանության արդի մեթոդներ:

ՀնիեւնորիմիջեւկապըգտավԱրուսիկԶախարյանը

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում