Պարույր Հայրիկյանը տրամադրված է թշնամական ուժերի «ջրաղացին ջուր չլցնել» եւ չհետաձգել ընտրությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահափորձի ենթարկված և վիրահատված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի ցանկանում թշնամական ուժերի «ջրաղացին ջուր լցնել»՝ ընտրությունները հետաձգելով: Այդ մասին փետրվարի 4-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում լրագրողներին ասաց նախագահի թեկնածուն: «Ստվերում գործող, մեր ժողովրդի նկատմամբ բացասական տրամադրվածություն ունեցող, ժողովրդավարության դեմ գործող որևէ ուժի ջրաղացին ջուր լցնել ես չեմ ուզում և իմ նախնական տրամադրվածությունն էր՝ ոչ մի հետաձգում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հայրիկյանը՝ հավելելով, որ իր փաստաբանը և ներկայացուցիչները վաղը ժամը 12-ին իր դիրքորոշումը կներկայացնեն:

Հունվարի 31-ին` ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա:Պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:

Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ,որը ղեկավարում է ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը.ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծաայության աշխատակիցներ:Նշանակվել են համալիր փորձաքննություններ:Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ:Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ:

Պարույր Հայրիկյանին վիրահատել են փետրվարի 1-ին եւ մարմնից հանել են գնդակը: Նրա վիրահատության կարերը կքանդվեն վիրահատությունից մոտ մեկ շաբաթ անց:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը