Իրավունք

Արթուր Օսիկյանը IFES-ի ներկայացուցչի հետ քննարկել է բնակչության պետական ռեգիստրում տեղեկությունների հավաստիության հարցը

1 րոպեի ընթերցում

Արթուր Օսիկյանը IFES-ի ներկայացուցչի հետ քննարկել է բնակչության պետական ռեգիստրում տեղեկությունների հավաստիության հարցը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ- մայոր Արթուր Օսիկյանը հունվարի 31-ինընդունել է IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լինդա Էջվորսի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ոստիկանությունից«Արմենպրես»-ի տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում կողմերը հերթական անգամ ամփոփել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ համատեղ իրականացված աշխատանքները:

Կողմերը քննարկել են նաև բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերլուծության արդյունքները, ինչպես և մշակել Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի մատչելիության, ընտրացուցակներում առկա անճշտությունների շտկման ուղությամբ միջազգային ստանդարտներին համապատասխան չափորոշիչներ կիրառելու և հետագա համագործակցության ձևաչափերը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում