Չորս երկրների միավորող կազմակերպությունը համաթուրքական ռազմական դաշինքի իմիտացիա է ստեղծել. թուրքագետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի եւ Մոնղոլիայի մասնակցությամբ հիմնված «Եվրասիական ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ ուժերի կազմակերպությունը» Թուրքիային ավելի ինքնուրույն ու սեփական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորություն կտա, սակայն այն իրենից չի ենթադրում միացյալ զինված ուժերի կամ ռազմական նոր դաշինքի ստեղծում: «Սա առաջին հերթին Թուրքիայի ժանդարմերիայի եւ մյուս երկրների ներքին զորքերի միջեւ համագործակցությանը, ինչպես նաեւ համատեղ փորձի փոխանակմանն ու համակարգմանն ուղղված ինստիտուցիոնալ մարմին է»,-«Արմենպրես»-ի խնդրանքով, մեկնաբանելով համաթուրքական նոր դաշինքի ստեղծման մասին շրջանառվող լուրերը, ասաց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը: Նա նշեց, որ սա Թուրքիայի նախաձեռնությունն է, որն ուղղակի ավելի համակարգված ու ինստիտուցիոնալ մարմնի շրջանակներում այդ երկրների հետ ռազմական հարաբերությունները խորացնելու նպատակ ունի:

Թուրքագետի կարծիքով` սա հնարավորություն կտա այդ երկրների միջեւ ռազմական նման ստորաբաժանումների մասնակցությամբ իրականացնել զորավարժություններ, կադրերի պատրաստում, փորձի փոխանակում եւ պարբերական խորհրդատվություններ: Նա փաստեց, որ Թուրքիան բավական ակտիվ է այդ երկրների զինված ուժերի եւ ռազմականացված մարմինների կադրերի վերապատրաստման գործում եւ դրանք մեծ մասամբ իրականացնում է ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերի միջոցով: Հովսեփյանը տեղեկացրեց, որ Թուրքիայի տարածքում է գտնվում ՆԱՏՕ-ի «Partnership for Peace Training Centre»-ը, որի շրջանակներում էլ Թուրքիայի տարածխում իրականացվում էր այդ երկրների զինվորականների ուսուցումն ու վերապատրաստումը:

Լեւոն Հովսեփյանի կարծիքով` թուրքալեզու հանրապետությունների հետ քաղաքական, տնտեսական, կրթական-մշակութային ոլորտներում ինստիտուցիոնալ մարմիններ ու կառույցներ ունենալը կարելի է ռազմական առաջին քայլ համարել: «Թուրքիան տարիներ ի վեր ունեցել է նման ցանկություն»,-ասաց նա՝ հավելելով, որ ներկայում էլ այդ երկիրը կարող է իր գլխավորությամբ թուրքալեզու երկրների մասնակցությամբ համաթուրքական միացյալ զինված ստորաբաժանում հիմնելու հավակնություններ ունենալ, ինչը անիրատեսական է: Այս կառույցի ստեղծումը մի շարք հարցականների տեղիք է տալիս եւ պարզ է դարձնում այս հարցում առկա խնդիրները: Թուրքագետը նշեց, որ թուրքական տարբեր շրջանակների կողմից շրջանառվող համաթուրքական եզրույթը խիստ պայմանական եւ վերացական է՝ շեշտելով, որ թուրքալեզու երկրները իրենց շահերով ու առանձնահատկություններով շատ տարբեր են, ինչի ամենավառ օրինակը ադրբեջանա-թուրքմենական հարաբերություններն են: «Պատահական չէ, որ այս նորաստեղծ կառույցում բացակայում են Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը, որոնք նույնպես թուրքալեզու երկրներ են»,-ասաց նա՝ հավելելով, որ այս առումով էլ Թուրքիայի հնարավորությունները սահմանափակ են: Հովսեփյանի կարծիքով, Թուրքիան, չնայած իր հավակնություններին, չի կարող այսպես կոչված «թուրքական աշխարհում» ավագի դերակատարություն ստանձնել, քանի որ այդ ճանապարհին նրան խանգարում են ոչ պակաս հավակնություններ ունեցող թուրքալեզու երկրներ Ղազախստանը եւ Ուզբեկստանը:

2013թ հունվարի 25-ին Բաքվում 4 պետությունների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Մոնղոլիայի եւ Ղրղզստանի կողմից հիմնվել է «Եվրասիական ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ ուժերի» կազմակերպությունը: Այս կառույցի ստեղծումից հետո թուրքական եւ արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներում Թուրքիայի գլխավորությամբ՝ համաթուրքական պետությունների ռազմական դաշինքի ստեղծման մասին լուրեր են շրջանառվել:

Հայերեն Русский

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց