Մշակույթ

Սուրբ Սարգսի տոնի առթիվ կբացվի «Ժամանակը սեր է» խորագրով ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Սուրբ Սարգսի տոնի առթիվ կբացվի «Ժամանակը սեր է» խորագրով ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Սարգսի`սիրո եւ երիտասարդության տոնի առթիվ «Ժամանակը սեր է» խորագրով ցուցահանդեսը հունվարի 25-ին կբացվի «Գալա Արտ» ցուցասրահում:«Արմենպրես»- հետ զրույցում ցուցասրահի տնօրեն Ավետիս Բերբերյանը նշեց, որ ցուցահանդեսը բաց կլինի ացելուների համար մինչ փետրվարի 25-ը:

«Ցուցահանդեսում ներկայացված կլինեն շուրջ 30 ժամանակակից անվանի հայ գեղանկարիչների եւ քանդակագործների մոտ 200 աշխատանքներ»,- ասաց Բերբերյանը:

Նրա խոսքով` «Ժամանակը սեր է» ցուցահանդեսին ներկայացված կլինեն ինչպես մեծանուն նկարիչների` Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Հակոբ Հակոբյանի, այնպես էլ ժամանակակիցների աշխատանքները:

Ներկայացված բոլոր աշխատանքները ցուցահանդեսի խորագրին համապատասխան կմիավորի սիրո թեմատիկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում