Փաստ մեկնաբանությամբ

Ադրբեջանը չի կարող հարվածել քաղաքացիական ինքնաթիռներին. դա ռազմական հանցագործություն է

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը չի կարող հարվածել քաղաքացիական ինքնաթիռներին. դա ռազմական հանցագործություն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Մեջլիսի «Օդային տարածքի օգտագործման կանոնների» մեջ մտցրած փոփոխություններն իրապես թույլ են տալիս ցանկացած փոխադրամիջոցի հարվածել, այդ թվում եւ` քաղաքացիական ինքնաթիռներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշեց, որ անգամ պատերազմական իրավիճակում քաղաքացիական ինքնաթիռին հարվածելը համարվում է ռազմական հանցագործություն: «Այս ենթատեքստում զարմանալի են նաեւ միջազգային կառույցների արձագանքները, որոնք ադեկվատ չեն: Պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի քարոզչությունը եւ նավթադոլարներն անում են իրենց սեւ գործը»,- ասաց նա:

Այդուհանդերձ, Ասատրյանի խոսքով` ադրբեջանական սպառնալիքներին հակադարձելու բավարար ուժեր ունի եւ հայկական կողմը. Հայաստանն ու Արցախն ունեն հզոր ՀՕՊ համակարգեր, որոնք թույլ չեն տա հարվածել հայկական ինքնաթիռներին, այդ թվում քաղաքացիական:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն պետ Դմիտրի Աթբաշյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ ադրբեջանական կառավարության` «Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման կանոնների» մեջ մտցրած փոփոխությունները հակասում են Ադրբեջանի կողմից ստորագրված ԻԿԱՕ կոնվենցիային:Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյաննէլ կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է նման քայլերի գնալ` Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման թեման «թարմ» պահելու համար: Սա չի նշանակում, սակայն, որ որեւէ փոփոխություն կարող է լինել:

Ադրբեջանական APA գործակալության տեղեկություններով` «Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման կանոնների» մեջ կառավարությունը մտցրել է մի շարք փոփոխություններ: Դրանք իրավունք են տալիս օդուժինոչնչացնելու«երկրի տարածք անօրինաբար ներխուժած ինքնաթիռները»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում