Եվրոպական կայունություն նախաձեռնությունը Ադրբեջանի վերաբերյալ «Խաբեության դիմանկար» զեկույց է հրապարակել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական կայունություն նախաձեռնությունը (ESI) հրապարակել է A Portrait of Deception («Խաբեության դիմանկար») զեկույցը, որտեղ անդրադառնում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում քննարկվելիք` Ադրբեջանի հարցով համազեկուցողների The Agramunt/Grech զեկույցում ներկայացված շինծու դրույթներին։ A Portrait of Deception զեկույցում խոսվում է այն մասին, որ Ադրբեջանում երբեք էլ չի եղել ազատ հավաքներ անցկացնելու իրավունք, ինչպես նաև անկախ մամուլ։«2010 թվականի ընտրություններում 88 ընդիմադիր թեկնածուներից միայն 38-ն իրավունք ստացան մասնակցել ընտրություններին։ Բացի այդ, ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ընտրությունների ընթացքը ընտրատեղամասերի 32 տոկոսում գնահատել էր բացասական։ Ադրբեջանական խորհրդարանի հիմնական թուլությունը ընդդիմության բացակայությունն է»,-նշված է զեկույցում։ Ասվում է, որ ադրբեջանական իշխանությունները հաճախ են հայտարարում, որ ունեն պրոեվրոպական հայացքներ, սակայն պարզ չէ, թե որտեղ են դրսևորվում այդ հայացքները. «Ադրբեջանն ավտորիտար պետություն է, իսկ նման պետությունը տեղ չունի Եվրոպայում».։

Զեկույցում ծիծաղելի են համարվում Ադրբեջանի հորջորջները, թե հարևան պետություններն են մեղավոր իր դեմոկրատական երկիր չլինելու մեջ։ Ըստ այդ հայտարարության, Ադրբեջանը շրջափակման մեջ է Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի միջև։ The Agramunt/Grech զեկույցի հեղինակ Պեդրո Ագրամունտի մասին այս զեկույցում ասվում է. «Եվրոպայի միությունում շատ քիչ են այն ներկայացուցիչները, ովքեր պարբերաբար եղել են Ադրբեջանում։ Նրանցից մեկը Պեդրո Ագրամունտն է։ Նա իսպանացի կոնսերվատիվ սենատոր է և բիզնեսմեն, ով միշտ կողմ է եղել Ալիևյան ռեժիմին»,- նշված է զեկույցում։

Եվրոպայի խորհրդին անդամակցող 47 պետությունների ներկայացուցիչներ հունվարի 23-ին հանդիպում կունենան Ստրասբուրգում` ԵԽԽՎ նիստում քննարկելու Ադրբեջանին վերաբերող երկու զեկույց։

Հայերեն English Русский

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին