Քաղաքականություն

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Օբամային կոչ է արել մինչեւ ապրիլի 24-ը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Օբամային կոչ է արել մինչեւ ապրիլի 24-ը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային երկրորդ անգամ նախագահ ընտրվելու եւ երդմնակալության արարողության կապակցությամբ` կոչ անելով նրան վերանայել ` Հայոց ցեղասպանության հետ կապված իր դիրքորոշումը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահին հղված նամակում մասնավորապես ասվում է. «Մենք շնորհավորում ենք Ձեզ` երկրորդ անգամ նախագահ ընտրվելու կապակցությամբ, եւ ԱՄՆ-ում ապրող երկու միլիոն հայերի անունից ցանկանում ենք տեղեկացնել Ձեր վարչակազմի հետ աշխատելու, ԱՄՆ քաղաքականության սկզբունքներին ու առաջնահերթություններին օժանդակելու` մեր շահագրգռության մասին»:

ԱՄՆ հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն ընդգծել է հանձնախմբի ղեկավարության Օբամայի հետ հանդիպման անհրաժեշտությունը, որի ժամանակ նրանց հնարավորություն կտրվի իմանալ նախագահի քաղաքական սկզբունքների եւ առաջնահերությունների, ինչպես նաեւ միմյանց հետ հետագա համագործակցության հեռանկարների մասին:

Ավելի վաղ, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը էլեկտրոնային փոստի միջոցով քարոզարշավ է սկսել, որով Օբամայից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հիշեցնելով նրան Սենատում եղած տարիներին Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունն անընդհատ պնդելու հանգամանքը: Փոստային առցանց նամակում ասվում է. «Հայաստանը եւ ամբողջ աշխարհն այսօր ապահովագրված չեն վտանգներից, ինչը Հայոց ցեղասպանությունն իրականացնող երկրի անպատժելիության արդյունքն է»: Նամակում կոչ է արվում ԱՄՆ նախագահին մինչեւ ապրիլի 24-ը հարգել խոստումն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ԱՄՆ-ն տանել մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության ճիշտ ճանապարհով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում