Սպորտ

Մարկուս Մերկը ճանաչվել է դարի լավագույն մրցավար

1 րոպեի ընթերցում

Մարկուս Մերկը ճանաչվել է դարի լավագույն մրցավար

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության ֆեդերացիան 21-րդ դարի լավագույն մրցավար է ճանաչվել Մարկուս Մերկը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, գերմանացի մրցավարը իր ակտիվում ունի 135 միավոր: Մարկուս Մերկն ունի դոկտորի կոչում: Երկրորդ տեղում է Խորխե Լուսի Լարրիոնդան է Ուրուգվայից(108 միավոր), իսկ եռյակը եզրափակում է Օսկար Խուլիան Ռուիսը Կուլումբիայից (104 միավոր):

Լավագույն տասնյակում ընդգրկված են Ֆրանկ դե Բլեկերեն (Բելգիա), Հովարդ Ուեբբը (Անգլիա), Մասսիմո Բուզզական (Շվեյցարիա), Լշբոշ Միշելը (Սլովենիա), Պիեռլուիջի Կոլինան (Իտալիա), Ռոբերտո Ռոզետտին (Իտալիա) և Քիմ Միլտոն Նիլսենը (Դանիա):

Մարկուս Մերկը ազգությամբ գերմանացի է: Մերկը սպասարկել է աշխարհի 2002 թվականի մի շարք խաղեր, ինչպես նաեւ Եվրո 2004-ի եւ աշխարհի 2006 թվականի խմբային փուլի մի քանի հանդիպում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում