Վախճանվել է ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 86-րդ տարում հունվարի 15-ի առավոտյան վախճանվել է հայ թատրոնի, կինոյի եւ էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղակացրին Հայաստանի թատերական գործիչների միությունից:
Վլադիմիր Աբաջյանը ծնվել էր 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: Նա նշանավոր արվեստաբան Գեւորգ Աբաջյանի եղբայրն էր: 1951 թվականին ավարտել էր Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որտեղՎլադիմիր Աբաջյանը ստեղծել է մոտ 50 նշանակալի դերատիպարներ, հանդես եկել կինոյում, հեռուստա եւ ռադիոբեմադրություններում: Նա ազգային ասմունքի մեծագույն վարպետներից էր: 1998 թվականին պարգեւատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով: