Իրանագետը ադրբեջանա-իրանական հարաբերությունների բարելավման հեռանկար չի տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բարելավման որևէ հեռանկար չունեն, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է Իրանը մասնատելու փորձեր անել: Նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանըհունվարի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Իրանը կոչ է անում Բաքվին դադարեցնել հակաիրանական գործողությունները, ինչպես նաև տարածքային նկրտումները: Ատրպատականի տարածքը հայերիս հայտնի է Աղվանք անունով, հետագայում այդ տարածքը երբեք չի կոչվել Ադրբեջան: Ատրպատականը մեզ ծանոթ է դեռ 5-րդ դարից»,-ասաց իրանագետը՝ հավելելով, որատրպատականցիներն իրենց երբեք չեն նմանեցրել Արաքսից հյուսիս ապրող բնակչության հետ:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, անշուշտ,Ատրպատականում աշխատանքներ ադրբեջանական «ինքնության» ներդրման ուղղությամբ, սակայն հաջողության հասնել չի կարողանում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Ոսկանյանը շեշտեց, որ այդ երկու երկրների հարաբերությունները բարելավման որևէ հեռանկար չունեն:

«Կան խնդիրներ, որոնք լուծելի են, կան խնդիրներ, որոնք լուծելի չեն: Այն քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանը Իրանի դեմ, միտված է Իրանի մասնահատմանը և ,այսպես կոչված, հարավային Ադրբեջանի միավորմանը հյուսիային Ադրբեջանին: Իրան-Ադրբեջան հարաբերությունների բարելավման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը հայատարարում է, թե իբրիր միլիոնավոր բնակիչներ ճնշումների են ենթարկվում Իրանում»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Խոսելով Ատրպատականի բնակչության լեզվամտածողության մասին՝ իրանագետը շեշտեց, որ այդտեղ բնակվող ժողովուրդը իր լեզուն կոչում է թյուրքի, իսկ Արաքսից հյուսիս ապրող բնակչությունը՝ ադրբեջաներեն, այսինքն` Ատրպատականում բնակիչները իրենց լեզուն կոչում են մի անունով, իսկ Ադրբեջանում՝ մեկ այլ անունով:

«Սովորական գյուղացուն եթե հարցնեք, կասի ես թյուրք են, բայց ոչ որպես տերմինական բնորոշիչ, այլ որպես գյուղաբնակ, այսինքն բառը զարգացել և ստացել է սոցիալական իմաստ: Այսինքն իրենց լեզվում թյուրքը կորցրել է իր իմաստը որպես տերմին և ստացել սոցիալական իմաստ»,- բացատրեց նա:

Աստարան, որը Ադրբեջանի վարչական կենտրոններից է, հակաադրբեջանական տրամադրություններ կան եւ բավականին խիստ. այստեղ են, Ադրբեջանը համարվում է խամաճիկային երկիր Իսրայելի կամ ԱՄՆ-ի ձեռքին, Ադրբեջանի կերպարը Աստարայում ասոցացվում է մի քանի արկղ ձու էժան առնելու և այլ տեղ վաճառելու հետ»,- կարծիք հայտնեց իրանագետը՝ շեշտելով, որ նույնը նաև Ջուլֆայում է:

Հայերեն English

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP