Տնտեսություն

Չինաստանը 70 մլն չինական յուանի անհատույց օգնություն կտրամադրի Հայաստանին

1 րոպեի ընթերցում

Չինաստանը 70 մլն չինական յուանի անհատույց օգնություն կտրամադրի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ճաո Մինգվենը դեկտեմբերի 28-ին ստորագրել են ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 մլն չինական յուանի անհատույց օգնության տրամադրումը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսվում է նշված գումարի շրջանակներում ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, իսկ դրա զգալի մասը կօգտագործվի Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՉԺՀ Նախագահ Հու Ձինտաոյի միջեւ: Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում ՉԺՀ կառավարությունը սկսած 1999թ. Հայաստանիկառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն:

Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականումգյուղատնտեսության, առողջապահության եւ տրանսպորտի բնագավառում: Այս տարի ավարտին հասցվեց 249 քաղաքային ավտոբուսների ձեռք բերման ծրագիրը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում