Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում

2 րոպեի ընթերցում

Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունը փետրվարի18-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է «Չորրորդ իշխանության» հետ հարցազրույցում:«Ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերևս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետևաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները»,-ասել է Տեր-Պետրոսյանը՝ շեշտելով, որ «տարիքը պատրվակ չի կարող լինել, որովհետև այն, ինչպես ասում են, օբյեկտիվ իրականություն է»:

«Իսկ այժմ` ավելի լուրջ, դուք երևի մոռացել եք, որ նույնիսկ նախորդ նախագահական ընտրություններից առաջ, 2007թ. նոյեմբերի 16-ի իմ ելույթում, ես պաշտոնապես հայտարարել եմ, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ և օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել»,-հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա նշել է, որկա ևս մեկ, թեև աննշան, զուտ տեխնիկական պատճառ, որը գրեթե անհնար է դարձնում իր առաջադրումը: «Բայց այն չեմ ուզում բացահայտել, որովհետև մեր ցինիկ իրականության մեջ դրան քչերը միայն կհավատան»,-նշել է Տեր-Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում