Հրանտ Բագրատյանը խոսել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատություն» կուսակցությունը կարողացել է հավատարիմ մնալ իր ծրագրերին և արժեքներին: Այս մասին դեկտեմբերի 24-ին «Ազատություն» կուսակցության 9-րդ արտահերթ համագումարում նշեց «Ազատ դեմոկրատների» անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:«Շատ ուրախ եմ, որ կուսակցությունը հավատարիմ է մնացել իր արժեքներին: Ուզում եմ հուսալ, որ կուսակցությունը կշարունակի առաջնորդվել մարդկային արժեքներով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց Արզումանյանը:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի խոսքով՝ Հրանտ Բագրատյանը պատահական մարդ չէ և կարող է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում:

«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով առաջադրվելու իր որոշմանը, ընդգծեց, որ առաջադրվելու հարցը առաջ է եկել դեռևս 3-4 ամիս առաջ, սակայն այդ մասին չի հայտարարվել:«Իմ առաջադրվելու հիմնական նպատակներից մեկը գաղափարակից մարդկանց գտնելն է»,-ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հիանալի հարաբերություններ ունի և «երբեք մեր ճանապարհները չեն խաչաձևվի»:

«Ազատություն» կուսակցության 9-րդ արտահերթ համագումարում կուսակցությունն առաջադրեց Հրանտ Բագրատյանի թեկնածությունը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում:Դեկտեմբերի 25-ին կմեկնարկեն թեկնածուների առաջադրումները:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան