Իրավունք

Դիլիջանում ոստիկանները գտել են սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Դիլիջանում ոստիկանները գտել են սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ,17ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների և Դիլիջանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 14-ին` ժամը 23.30-ին,Դիլիջան քաղաքի «Լեռնային Հայաստան» առողջարանային համալիրին հարակից տնակից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացիներ՝ 1977 թ. ծնված Արթուր Կարագյոզյանին և 1983 թ. ծնված Գրիգորի Երեմյանին: Ոստիկանությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ նրանք 2007 թ. օգոստոսի 2-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Ադլերի ՆԳԲ կողմից հետախուզվում էին ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի՝ սպանության մեղադրանքով:

Խափանման միջոց է կիրառվել կալանքը:Հետախուզվողների հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում