Երեւանի մետրոպոլիտենի 1 կիլոմետրի կառուցման համար 100 միլիոն ամերիկյան դոլար կպահանջվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության 2012-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում մետրոյի նոր կայարաննների կառուցման ծրագրի ֆինանսավորում նախատեսված չէ: Այլ կազմակերպությունների կողմից եւս կապիտալ շինարարության մասով ֆինանսական միջոցներ չկան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի 1 կիլոմետրի կառուցման համար 100 միլիոն ամերիկյան դոլար կպահանջվի: «Այժմ այդպիսի միջոցներ չկան, եւ նոր կայարանների կառուցման մասին խոսելը դեռ վաղ է»,-նշեցին քաղաքապետարանից:

Մետրոյի համակարգի արդիականացման ծրագրի առաջին փուլի շրջանակներում արդեն բարելավվել է մետրոյի անվտանգությունը եւ էներգետիկ արդյունավետությունը: Ինչես նաեւ մետրոյի 10 վագոն լիովին արդիականացվել եւ նորոգվել է որոշակի խնայողությունների շնորհիվ: Ընդհանուր ծախսերը կազմել են 15 միլիոն եվրո: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի 2013 թվականի հունվարից:

Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը մեկնարկել է 1972 թվականին: Խորհրդային միության տարածքում այն 8-րդն էր: Ներկայում շահագործվում է տասը կայարան` «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Սասունցի Դավիթ», «Գործարանային», «Շենգավիթ», «Չարբախ», և «Գարեգին Նժդեհի հրապարակ»:Այս ուղին պետք է շարունակվեր մինչև «Երազ» գործարան, Նոր Նորքի զանգվածներ, Աջափնյակ, Նոր Արեշ, Սեբաստիա: Սակայն միջոցների բացակայության պատճառով դադարեցվեց մետրոպոլիտենի` Աջափնյակ տանող գծի շինարարությունը:

Շահագործվող գծի երկարությունը 12.1 կմ է: Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ հանգստյան օրերին` 24 վագոն (12 շարժակազմ):

Հայերեն English Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են