Հասարակական

ԱԱԾ-ն մտացածին ու անհիմն է համարում ձայնագրության տարածման առնչությամբ իրեն ուղղված մեղադրանքները

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն մտացածին ու անհիմն է համարում ձայնագրության տարածման առնչությամբ իրեն ուղղված մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը առանձնազրույցի գաղտնալսման եւ դրա համացանցում հայտնվելու հետ որեւէ առնչություն ունենալ չէր կարող: Այս մասին նշեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով դեկտեմբերի 16-ին համացանցում հայտնված` Հայ ազգային կոնգրեսի համակարգող, խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրության առնչությամբ Լեւոն Զուրաբյանի մեղադրանքներն` ուղղված Ազգային անվտանգության ծառայությանը: «Ծառայությանն ուղղված մեղադրանքները մտացածին են ու անհիմն»,-ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Հիշեցնենք` ձայնագրությունը youtube-ում տեղադրվել է անհայտ անձի կողմից: Որոշ տեղեկություններով` հանդիպումը կայացել է սրճարանում. առանձնազրույցի թեման գալիք նախագահական ընտրություններում ՀԱԿ թեկնածուի առաջադրման հարցն է, զրուցակիցները խոսում են ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջադրման մտադրությունների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում