Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրի դյուրացման Հայաստանի համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 17-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում են վիզային ռեժիմի դյուրացման հետ կապված բանակցությունները եւ դեկտեմբերի 17-ին կստորագրվի մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագիրը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին դեկտեմբերի 14-ին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ ՆալբանդյանըՀայաստանում գտնվող` Բուլղարիայի,Շվեդիայի եւԼեհաստանիԱԳ նախարարներ Նիկոլայ Մլադենովի, Կարլ Բիլդտի եւ Ռադոսլավ Սիկորսկիի հետ համատեղ ասուլիսում:Նալբանդյանի խոսքով` մուտքի արտոնագրի դյուրացումը լավ հնարավորություն կտա Հայաստանի երիտասարդությանը, մշակութային գործիչներին ավելի դյուրին կերպով մուտք գործել ԵՄ երկրներ:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստան ժամանած Շվեդիայի, Լեհաստանի եւ Բուլղարիայի իր գործընկերներին: «Այսօր մենք այս երկրների հետ բավական լայնածավալ երկկողմ հարաբերություններ ունենք, որոնք հիմնված են բազմադարյան բարեկամական հարաբերությունների վրա»,- ասաց նախարարը` շեշտելով, որ համագործակցությունը ծավալվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում:

Նալբանդյանը հատկապես նշեց Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը, որի ակունքներում եղել են Շվեդիան եւ Լեհաստանը եւ այսօր էլ շարունակում են կարեւոր դերակատարություն ունենալ Բուլղարիայի եւ այլ երկրների հետ միասին: Նախարարը շեշտեց, որ մեծ առաջընթաց է արձանագրվել Ասոցացման պայմանագրի բանակցություններում: Առաւջընթաց կա Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցություններում: «Հուսով ենք, որ այս բանակցությունները ավարտին կհասցվեն մինչև մյուս տարվա նոյեմբեր` մինչ Վիլնյուսի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը»,- ասաց ԱԳ նախարարը:

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հաստատեց, որ իրենք Հայաստանում են սատարելու երկրին բարեփոխումներին նվիրված ջանքերում, որպեսզի Հայաստանը մերձենա Եվրամիությանը: «Այս տարին ինտենսիվ երկխոսության տարի էր Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում: Մենք պետք է շարունակենք հաստատակամությունը բանակցությունների շարունակմանը` մասնավորապես Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի առնչությամբ»,- ասաց նա:

Բուլղարիայի Հանրապետության արտգործնախարար Նիկոլայ Մլադենովը նշեց, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները միայն կարող են բարելավվել եւ դրանք կբարելավվեն, որովհետեւ կա անհրաժեշտ շահագրգռություն: Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտն էլ նկատեց, որ Հայաստանը եվրոպական երկիր է, բայց գտնվում է այն մասում, որն ունի իր յուրահատկությունները:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA