ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստին, որը գումարվել է դեկտեմբերի 12-ին, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Անդրադառնալով նիստի ընթացքում քննարկված հարցերին՝ Մուսինյանն ընդգծեց, որ նիստի ընթացքում քննարկվել է ստեղծված նոր քաղաքական իրավիճակը:
«ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստի ընթացքում հիմնականում քննարկվել է ստեղծված նոր քաղաքական իրավիճակը: Պետք է շեշտեմ, որ քննարկումները դեռ շարունակվում են, վերջնական արդյունքի մասին կհայտարարվի քննարկումների ամփոփումից հետո»,-եզրափակեց Մուսինյանը: