Գերմանիայում հայ-գերմանական գործարար համաժողովին հայաստանյան 15 ընկերություններ կմասնակցեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի շրջանակներում «Commerzbank»-ում կկայանա Զարգացման հայկական գործակալության կողմից կազմապերպած գործարար համաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Զարգացման հայկական գործակալությունից, դեկտեմբերի 7-ին հրավիրվելիք գործարար համաժողովին կմասնակցեն Հայաստանից մեկնած 15 ընկերություններ, որոնք ներկայացնում են բանկային, բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարտկոցների արտադրության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտները:
Տեղի կունենան անհատական գործարար հանդիպումներ համապատասխան ոլորտներ ներկայացնող գերմանացի գործարարների հետ: