Մահացել է Կարինե Ղազինյանը /լրացված/
3 րոպեի ընթերցում
![Մահացել է Կարինե Ղազինյանը /լրացված/](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/12/701749.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում դեկտեմբերի 6-ի վաղ առավոտյանմահացել էՄեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ ԹագավորությունումՀայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը: Այս մասին ՀՀ կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Կառավարությունը նիստը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգեց Կարինե Ղազինյանի հիշատակը:
«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ դիվանագետի մահվան պատճառը հետվիրահատական բարդությունն էր:
«Արմենպրես»-ի խմբագրակազմը խոր վշտակցություն է հայտնում Կարինե Ղազինյանի ընտանիքին, մերձավորներին ու հարազատներին:
Կարինե Լորիսի Ղազինյան (Կրոյան), հայ դիվանագետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Ծնվել է 1955թ. հունվարի 8-ին, Երևանում
1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը:
1977-1981թթ. - աշխատել է Մոզամբիկում ԽՍՀՄ դեսպանությունում: 1983-1988թթ. - աշխատել է Պորտուգալիայում ԽՍՀՄ դեսպանությունում: 1992-1994թթ. – աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես իրավագիտության և բանասիրության ֆակուլտետների անգլերեն լեզվի դասախոս: 1997-1999թթ. - Ռումինիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար: 1999-2001թթ. - Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2001-2009թթ. - Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2009 թ. մարտից - 2011թ. սեպտեմբերի 8-ը` ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան- ԵՄ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող: 2010թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոց, գործադիր կառավարման դասընթացները: 2011թ. սեպտեմբերի 8-ից` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Դիվանագիտական աստիճանը` Արտակարգ և լիազոր դեսպան:
Պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշանով:
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ռումիներեն, պորտուգալերեն լեզուներին:
Այրի է, ունի որդի և դուստր: