Հասարակական

«Ոսկեգույն երանգներով հրեշտակ»-ը Երեւանի այս տարվա Ամանորի խորհրդանիշն է

1 րոպեի ընթերցում

«Ոսկեգույն երանգներով հրեշտակ»-ը Երեւանի այս տարվա Ամանորի խորհրդանիշն է

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի տոներին Երեւանի տարբերանշանն է լինելու ոսկեգույն երանգներով հրեշտակը, իսկ տոնական ձևավորումներն իրականացվելու են նոր մշակված Ամանորի հայեցակարգի հիման վրա. մայրաքաղաքն այս տարվա տոնական օրերին կներկայանա ոսկեգույն եւ կապույտ գույներով: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքպետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից, մայրաքաղաքի տոնական ձևավորումներն արդեն սկսվել են եւ կընթանան մինչեւ դեկտեմբերի 20–ը:

Հանրապետության Հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառն ամբողջությամբ պատրաստ կլինի դեկտեմբերի 15-ին, իսկ լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20–ին։ Հանրապետության գլխավոր եղևնու ճյուղերը բերվելու են ՀՀ տարբեր մարզերից` սանիտարական հատման արդյունքում։ Տոնածառի բարձրությունը լինելու է 32 մետր։ Մայրաքաղաքի տոնական զարդարման համար բավարար միջոցներ կան, որոնք հատկացվել են համայնքային բյուջեից, ինչպես նաև նվիրաբերվել են գործընկերների կողմից:

Տոնական ձեւավորում կունենան մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները:Ամանորի տոներին նախատեսվում են բազմաթիվ անակնկալներ և տոնական միջոցառումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում