Քաղաքականություն

France 24-ի ռեպորտաժը Լեռնային Ղարաբաղից. «Վառոդի տակառը» Եվրոպայի դռների մոտ

2 րոպեի ընթերցում

 France 24-ի ռեպորտաժը Լեռնային Ղարաբաղից. «Վառոդի տակառը» Եվրոպայի դռների մոտ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը ֆրանսիական հանրությանն է ներկայացվել նոյեմբերի 22-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ռեպորտաժում անդրադարձ է կատարվել Արցախի պատմությանը:

Մասնավորապես նշվել է. «Լեռնային Ղարաբաղը, որը Խորհրդային միության ժամանակաշրջանում բնակեցված է եղել հիմնականում հայերով, 1991-ից դարձել է իրական «վառոդի տակառ» Եվրոպայի դռների մոտ: ԼՂ խնդիրը մինչ այսօր իր լուծումը չի գտել, ինչի արդյունքում հայ-ադրբեջանական բախումները բազմապատկվում են: Ներկայացված ռեպորտաժը պատմում է փխրուն հրադադարի մասին և իրենից ներկայացնում է բացառիկ վավերագրական նյութ»:

Ռեպորտաժի հեղինակները զրուցել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հետ: «Մեր բանակը ստեղծվել է պաշտպանական նպատակներով, սակայն ունակ կատարել նաև հարձակողական գործողություններ»,- ասել է ՊԲ հրամանատարը:

Ֆրանսիացի լրագրողները փաստում են, որ Լեռնային Ղարաբաղն իր մայրաքաղաք Ստեփանակերտով այսօր ապրում է կյանքի բնականոն հունով, ունի իր պետական իշխանության մարմինները, որտեղ կայացվում են երկրի համար կենսական նշանակություն ունեցող որոշումները:

Հեռուստաընկերության լրագրողներն այցելել են հակամարտության սահմանային երկու կողմեր: Ռեպորտաժի հեղինակներն են Վիլի Բրասիանոն, Արմեն Գևորգյանը և Մարկուս Մեյերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում