Քաղաքականություն

Մեծ է հավանականությունը, որ Կալիֆորնիայի Սենատը կճանաչի ԼՂՀ անկախությունը. սենատոր

1 րոպեի ընթերցում

Մեծ է հավանականությունը, որ Կալիֆորնիայի Սենատը կճանաչի ԼՂՀ անկախությունը. սենատոր

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի նահանգային Սենատն ընդունելություն է կազմակերպել ԱՄՆ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի պատվին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագիրը, Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյային նահանգային Սենատում հյուրընկալելու նախաձեռնությունը նահանգային իշխանությունների ներկայացուցիչ Քաչո Աչաջյանինն ու սենատոր Քեվին դե Լեոնինն է եղել:

ԼՂՀ ԱԺ խոսնակը հավաքվածներին կարճ ներկայացրել է Արցախի տնտեսական վիճակը, երկրի արտաքին քաղաքական օրակարգն ու ծառացած խնդիրները: Նա խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի և Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման մասին:

Իր հերթին սենատոր Քեվին դե Լեոնը հույս է հայտնել, որ ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել առկա խնդիրների լուծմանը:

«Մեծ է հավանականությունը, որ Կալիֆորնիայի Սենատը կճանաչի ԼՂՀ անկախությունը: Հավանական է, որ մենք առաջիկայում այցելենք Արցախ և ծանոթանանք այդ երկրին»,- ասել է դե Լեոնը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում