Քաղաքականություն

Արման Մելիքյանը հավանական չի համարում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կսատարի Գագիկ Ծառուկյանին

2 րոպեի ընթերցում

Արման Մելիքյանը հավանական չի համարում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կսատարի Գագիկ Ծառուկյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավանական չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջիկա նախագահական ընտրություններին սատարի Գագիկ Ծառուկյանին, քանի որ իրականում հարցն անձերի մեջ չէ: Այս մասին նոյեմբերի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

«Եթե նույնիսկ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջեւսկիզբ առած քաղաքական խորհրդակցությունների հետևանքով «ծնվի» միասնական թեկնածու, ապա նա չի կարող հաղթել, քանի որ քաղաքական ուժերը «կաթվածահար վիճակում են»: Այդ ուժերից յուրաքանչյուրը ցանկանում է իշխանությունից մասնաբաժին ունենալ»,- ասաց Արման Մելիքյանը:

Անդրադառնալով 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու մասին վերջինքննարկումներին` Մելիքյանը շեշտեց, որ դա ժամանակ շահելու մի միջոց է:

«Կարող ենք ասել, որ Հայաստանում գնում է կուսակցությունների խոշորացման գործընթաց, որն ուղեկցվում է նաև «կուսակցական օլիգարխիայի» ձևավորմամբ»,-կարծիք հայտնեց նա` ընդգծելով, որհամամասնական ընտրակարգի անցնելը կնպաստի իր նշած «կուսակցական օլիգարխիա»-ի ստեղծմանը:

Խոսելով նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներից` Մելիքյանը շեշտեց, որ ինքը որևէ նորություն չի տեսնում և նորությունների ակնկալիք էլ չունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում