Իրավունք

Երեւանում ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ-ում Ինտերպոլի կողմից հետախուզվողին

1 րոպեի ընթերցում

Երեւանում ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ-ում Ինտերպոլի կողմից հետախուզվողին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներըԵրեւանի Ավանի Թումանյան թաղամասիշենքերից մեկից նոյեմբերի 19-ին` ժամը 20.30-ին, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Երվանդ Խ.-ին, որը ԱՄՆ-ում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր առողջապահության ոլորտում խարդախություններ կատարելու և «փողերի լվացման» մեղադրանքով:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Նոյեմբերի 19-ին` ժամը 11.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Մանուկ Ա.-ին, որը հոկտեմբերի 31-ից ՌԴ Յարոսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացում կատարելու մեղադրանքով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում