Հասարակական

Երեւանի նորակառույց շենքում վերելակն ընկել է. կան զոհեր /լրացվում է/

2 րոպեի ընթերցում

Երեւանի նորակառույց շենքում վերելակն ընկել է. կան զոհեր /լրացվում է/

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեւանի Սասնա ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի17-րդ հարկից դեռ չպարզված հանգամանքներումվերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետեւանքով վերելակն ընկել է հորանում աշխատողների վրա: Այս մասին ահազանգ է ստացվել հոկտեմբերի 25-ին` ժամը17.22-ին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ նախնական տվյալներով` կան երկու զոհ եւ երկու վիրավոր: Դեպքի վայր են մեկնել ԱԻ արձագանքման եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:

Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Ժամը 18:15-ինԱԻՆ-ը հայտնում է, որ պարզվել է երկու վիրավորների ինքնությունը` Խաչիկ Եփրեմյան (45տ.), Գեւորգ Սաֆարյան (60տ.):

Ժամը 19:00-ինԱԻՆ-ը հայտնում է, որ նորակառույց շենքի վերելակը, որի պոկվել-ընկնելու հետևանքով կա երկու զոհ և երկու տուժած, ինքնաշեն է:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, տեղում պարզվել է, որ նորակառույց շենքի բեռնատար վերելակն ինքնաշեն է եւ գրանցված չէ Արտակարգ իրավիճակների նախարարության ռեեստրում, չի անցել անհրաժեշտ փորձաքնություն:

Ժամը 19:37-ին ԱԻՆ-ը հայտնում է, որ զոհերի ինքնության մասին տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում