«Շենգավիթ»-ը սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց «Արարատ-2»-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցին Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի 23-րդ տուրի հանդիպումները:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, «Գանձասար-2» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտ»-ի հետ: «Շիրակ-2» հյուրընկալեց «Բանանց-2»-ին` զիջելով 0-1 հաշվով:
Գոլառատ ստացվեց «Փյունիկ-2»-«Իմպուլս-2» հանդիպումը: Երեւանցիներին հաջողվեց 3-1 հաշվով առավելության հասնել «Իմպուլս»-ի նկատմամբ: «Շենգավիթ»-ին չօգնեցին անգամ տան պատերը «Արարատ-2»-ի դեմ խաղում: Ոսկետահում կայացած հանդիպումն ավարտվեց 0-3 հաշվով` հօգուտ «Արարատ-2»-ի: Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ալաշկերտ»-ը` 50 միավորով: Երկրորդ տեղում են «Բանանց-2»-ը եւ «Գանձասար-2»-ը, որոնք ունեն 38-ական միավոր: