Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյանը մեծ վտանգ է ներկայացնում «Չելսի»-ի պաշտպանության համար. անգլիական պարբերական

2 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը մեծ վտանգ է ներկայացնում «Չելսի»-ի պաշտպանության համար. անգլիական պարբերական

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի հերթական տուրում «Չելսի»-ի պաշտպանության համար շատ դժվար կլինի վնասազերծել Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման մեկնաբանություն է արել անգլիական supersport.com-ը: Պարբերականի խոսքով, եթե «Չելսի»-ին ոչ մի պարտություն չի կրել Անգլիայի ընթացիկ առաջնությունում, ապա «Շախտյոր»-ը միայն եւ միայն հաղթել է «Պրեմիր լիգա»-ում: «Անկախ ամեն ինչից «ազնվականներ»-ի համար դժվար է լինելու հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դեմ խաղում, քանի որ նա 16 գոլի հեղինակ է դարձել «հանքափորների» կազմում»,- մեջբերում է պարբերականը:

«Չեմպիոնների լիգա»-ի 3-րդ փուլը կկայանա հոկտեմբերի 23-ին եւ 24-ին: «Շախտյոր»-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի «Չելսի»-ին: «Չեմպիոնների լիգա»-ի խմբային փուլի երկրորդ փուլում ուկրաինական «Շախտյոր»-ն արտագնա խաղում ոչ-ոքի` 1-1 էր խաղացել իտալական «Յուվենտուս»-ի հետ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր ամբողջ հանդիպմանը եւ մի քանի հնարավորություն էր ունեցել մրցակցի դարպասը գրավելու համար:

E խմբում մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Չելսին» եւ «Շախտյոր»-ը, որոնք ունեն չորսական միավոր: «Յուվենտուս»-ն ունի երկու միավոր, իսկ «Նորզելանդ»-ը միավոր չունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում