Ֆուտբոլ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրը տեղափոխվել է

1 րոպեի ընթերցում

Բարձրագույն խմբի 26-րդ տուրը տեղափոխվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հոկտեմբերի 20-ին և 21-ին նշանակված 26-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են: Այս տուրում միմյանց հետ պետք է մրցեին Ուլիս-Արարատ, Բանանց-Միկա, Փյունիկ-Շիրակ եւ Իմպուլս-Գանձասար զույգերը:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Միկա»-ն 55 միավորով: Երկրորդ տեղում «Շիրակ»-ն է (52 միավոր), իսկ եռյակը եզրափակում է «Իմպուլս»-ը` 38 միավորով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում