Ֆուտբոլ

Թուրքական ակումբը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով

2 րոպեի ընթերցում

Թուրքական ակումբը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ակոս» պարբերականը հայտնում է, որ «Գալաթասարայ»-ի ղեկավարությունն իր ուշադրությունն իսպանական Մադրիդի «Ռեալ» ակումբի կիսապաշտպան Կակայից տեղափոխել է Դոնեցկի «Շախտյոր» ակումբի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ուղղությամբ:

Մխիթարյանը հրաշալի մարզավիճակում է եւ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում հասցրել է դառնալ 14 գոլի հեղինակ: Նա միանձնա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Ֆուտբոլիստնիր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում: Հայաստանի բազմակի չեմպիոնի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է երեք ու կես տարի` խաղալով 89 խաղ եւ խփելով 35 գնդակ: Այդ ժամանակահատվածում Հենրիխ Մխիթարյանը երեք անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի «Ոսկե մեդալակիր», մեկ անգամ արժանացել է Հայաստանի «Անկախության Գավաթին» և երկու անգամ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին:

«Փյունիկ»-ում և ազգային հավաքականում իր հաջող ելույթների համար Մխիթարյանը 2009 թվականին արժանացել է «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը: 2009 թվականի հունիսին նա երեք տարվա պայմանագիր կնքեցԴոնեցկի«Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ, իսկ արդեն 2010 թվականի օգոստոսի 30-ին` հինգ տարվա պայմանագիր Դոնեցկի «Շախտյորի» հետ: Վերջինիս կազմում Մխիթարյանը հասցրել է դառնալ Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում