Ֆուտբոլ

Լրագրողների պատճառով ՈՒԵՖԱ-ն տուգանել է «Շիրակ»-ին

1 րոպեի ընթերցում

Լրագրողների պատճառով ՈՒԵՖԱ-ն  տուգանել է «Շիրակ»-ին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն 5000 եվրո գումարով տուգանել է Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբին: Պատճառը` Եվրոպայի լիգայի ընտրական երկրորդ փուլի հուլիսի 26-ին իսրայելական «Բնե Յեհուդայի» հետ կայացած հանդիպման ժամանակ լրագրողների կողմից տեխնիկական գոտին խախտելն էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Շիրակ» ակումբի մամլո ծառայությունից:

 «Շիրակի» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը նշել է, որ կարելի է հասկանալ նաև լրագրողներին, քանի որ նրանց ոգեւորությունը մեծ է եղել: «Մենք, իհարկե, հասկանում էինք բոլորի ոգևորվածությունը և հետաքրքրությունն այդ հանդիպման նկատմամբ, քանի որ «Շիրակ»-ն իր պատմության մեջ առաջին անգամ էր դուրս գալիս Եվրոպայի լիգայի երկրորդ փուլ: Սակայն մենք նախապես բոլոր լրագրողներին զգուշացրել էինք, որպեսզի չխախտեն տեխնիկական գոտին և մնան իրենց հատկացված գոտում: Այնուհանդերձ, լրագրողների մեծ մասը շարունակեց մնալ այն վայրերում, որտեղ իրենց հարմար էր»,-ասել է Արման Սահակյանը:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Շիրակ»-ը 52 միավորով երկրորդ հորիզոնականում է. առաջատարը Երեւանի «Միկա»-ն է` 55 միավոր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում