Հայկական ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում կատարվել է ըստ նախնական պայմանավորվածության. ԱԳՆ /լրացվում է/

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային էր և արվել է ըստ ձեռք բերված պայմանավորվածության։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Ինքնաթիռը«Օգնիր եղբորդ» հասարակական շարժման մարդասիրական օգնությունը` 15 տոննա սնունդ, տեղափոխում է Հալեպ: Թռիչքն իրականացնում է օդային բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան «Էյր Արմենիա» ընկերությունը:

Թուրքական NTV հետուստաալիքը հայտնել էր, թե Հայաստանից Սիրիա մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում: Ինքնաթիռում խուզարկություն է սկսվել: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հայկական ինքնաթիռը, որն ուղևորվում էր Հալեպ, Էրզրումում իջեցվել է ստուգման նպատակով:

13:30-Թուրքական մեկ այլ` Haberler.com կայքը հայտնում է, որ Էրզրումի օդանավակայանում ստուգվող ինքնաթիռը շրջափակել են հրշեջ մեքենաները: Դեպքի վայրից միջադեպը լուսաբանել ցանկացող լրագրողների մուտքն օդանավակայան արգելվել է:

Հայերեն English Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա