Ֆուտբոլ

ՀՀ մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնարկում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

1 րոպեի ընթերցում

ՀՀ մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնարկում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մեր ընտրանին առաջինը ուժերը կչափի Շոտլանդիայի հավաքականի հետ: Մեզ հետ նույն 9-րդ խմբում ընդգրկված են նաեւ Շոտլանդիայի, Շվեյցարիայի եւ Ռումինիայի ընտրանիները: Նախատեսված հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին շվեյցարացիների, իսկ հոկտեմբերի 14-ին` ռումինացիների հետ:

«Էլիտ ռաունդի» ուղեգիր նվաճելու համար մինչեւ 19 տարեկանների հավաքականը պետք է խմբում զբաղեցնի 1-ին կամ 2-րդ հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում