Ֆուտբոլ

Երեւանում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» կլոր սեղանը

1 րոպեի ընթերցում

Երեւանում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» կլոր սեղանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Արարատ» սրահում հոկտեմբերի 9-ին ավարտվեց ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» շրջանակներում անցկացվող կլոր- սեղանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, կլոր սեղանին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Սլովակիայի եւ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները, գործադիր տնօրենները:

Կլոր սեղանին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 8-ին Երեւան էր ժամանել նաեւ ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում էին ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Մարիոս Լեւկարիտիսը, ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենի տեղակալ Թեոդոր Թեոդորիդիսը, ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» ղեկավար Մարկ Էսսելինգը, ՈՒԵՖԱ-ի նախագահի խորհրդական Պասկալ Տորեսը, ՈՒԵՖԱ-ի բաժինների ղեկավարներ, մենեջմենթի ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում