Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյանը «Շախտյոր»-ի կազմում խփեց իր 14-րդ գոլը

2 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը «Շախտյոր»-ի կազմում խփեց իր 14-րդ գոլը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանn Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում խփեց իր 14-րդ գնդակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «հանքափորները» արտագնա խաղում ուժերը չափեցին «Մետալիստ»-ի հետ: Հանդիպման 25-րդ րոպեին իր խփած գոլերի քանակը Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինային ընթացիկ առաջնությունում հասցրեց 14-ի: Մխիթարյանի այս գոլը համարվում է ռեկորդային, քանի որ մինչ այս 12 գոլի հեղինակ էր դարձել Անդրեյ Վորոբեյը: «Շախտյոր»-«Մետալիստ» հանդիպումն ի վերջո ավարտվեց 0-2 հաշվով` հօգուտ «Շախտյոր»-ի: «Հանքափորներն» ունեն 33 միավոր եւ միանձնյա գլխավորում են ուկրաիանական «Պրեմիեր լիգա»-ի մրցաշարային աղյուսակը: «Շախտյոր»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 19-ին «Դոնբաս արենա»-ում` հյուրընկալելով «Իլիչեւեց»-ին:

«Շախտյոր»-«Մետալիստ» հանդիպումից հետո Մխիթարյանը հարցազրույց է տվել «Հանքափորների» պաշտոնական կայքին:

-Հենրիխ, անընդմեջ երեք դժվարին հանդիպումներ անցկացրեցիք սկզբունքային մրցակիցների դեմ:

-Կարող ենք ասել, որ դժվար ամիս էր մեզ համար, բայց հրաշալի է, քանի որ բոլոր խաղերն էլ հաղթեցինք:

-Խարկովի թիմի հետ խաղում, ձեր սպասելիքներն արդարացված են համարո՞ւմ:

- Հաղթեցինք, ուրեմն` սպասելիքներն արդարացված են, չնայած նրան, որ մի քանի տհաճ իրավիճակներ եղավ: Վստահ եմ, որ Միստերը կասի մեզ` ինչը պետք է շտկել: Միշտ պետք է աշխատես քեզ վրա:

- «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղից հետո, բա՞րդ էր նախապատրաստվել ներքին առաջնությանը:

-Ոչ, բարդ չէր, ամենաբարդը հոգնածությունն էր, քանի որ մենք խաղացել ենք 3 եւ 4 օրը մեկ: Բայց «Յուվենտուսից» հետո բոլորը գիտեին, թե ինչպես կարելի է հաղթել մրցակցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում