Ֆուտբոլ

Հայտնի են ֆուտբոլի Բարձրագույն խմբի 25-րդ տուրի մրցավարական կազմերը

1 րոպեի ընթերցում

Հայտնի են  ֆուտբոլի Բարձրագույն խմբի 25-րդ տուրի մրցավարական կազմերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզ են դարձել Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 25-րդ տուրը սպասարկող մրցավարական կազմերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Գյումրու քաղաքային մարզադաշտում կայանալիք «Շիրակ»-«Բանանց» հանդիպումը կդատեն Անդրանիկ Արսենյանը, Էրիկ Արևշատյանը, Արմեն Կոստանյանը եւ Արման Ղուշչյանը:

«Գանձասար»-«Փյունիկ» խաղի գլխավոր մրցավարը կլինի Մանուկ Ֆահրադյանը, նրան այդ հարցում կօգնեն Հովհաննես Ավագյանը, Գեւորգ Շախկալդյանը եւ Արտակ Սիմոնյանը: «Արարատ»-ն ուժերը կչափի «Իմպուլս»-ի հետ, հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Սուրեն Բալիյանը, օգնականները կլինեն Ատոմ Սևգուլյանը, Հարություն Համբարձումյանը եւ Գևորգ Եղոյանը:

Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Երեւանում. «Միկա»-ն կհյուրընկալի «Ուլիս»-ին: Հանդիպումը կդատեն Տիգրան Հովսեփյանը, Վանիկ Սիմոնյանը, Մեսրոպ Ղազարյանը եւ Արթուր Սաֆարյանը:

Հայաստանի Բարձրագույն խմբի եւ Առաջին խմբի առաջնությունների խաղացանկում կատարվել է փոփոխություն:Հոկտեմբերի 20-ից սկսած` Հայաստանի Բարձրագույն խմբի եւ Առաջին խմբի խաղերը կմեկնարկեն ժամը 15:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում