Իրանում ՀՀ անկախության տարեդարձին նվիրված ընդունելությանը մասնակցել են ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իրանի «ԱՐԱՐԱՏ» մարզամշակութային համալիրում սեպտեմբերի 30-ինտեղի է ունեցել ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն, որին մասնակցեցին ԻԻՀ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ և Իրանում հավատարմագրված դեսպաններ: Միջոցառմանը ներկա էին նաև Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի հայոց թեմերի թեմակալ առաջնորդները, ինչպես նաև իրանահայ համայնքի տարբեր կառույցների անդամները:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, որից հետո խոսքը փոխանցվել է ՀՀ անկախության տարեդարձի և Սպահանում հայկական մշակութային օրերին մասնակցելու նպատակով Թեհրան ժամանած ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին: Բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերություններ մակարդակը` Սփյուռքի նախարարը արժևորել է իրանահայ համայնքի դերն ու նշանակությունը երկկողմ հարաբերությունների սերտացման և ամրապնդման գործում:

Այնուհետև, հյուրերին ողջունել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղեկալ պարոն Աբբաս Արաղչին, ով, ջերմորեն շնորհավորելով անկախության օրվա առթիվ, ամփոփ անդրադարձել է հայ-իրանական բազմաբնույթ հարաբերություններին և նշեց, որ Իրանի իշխանությունները հետայսու ևս պատրաստ են շարունակել քաղաքական, տնտեսական և մշակութային փոխշահավետ համագործակցությունը:

Միջոցառման ընթացքում գեղարվեստական ձեռնարկով հանդես է եկել «ԱՐԱՐԱՏ» երգչախումբը` ներկայացնելով հայ դասական և ժամանակակից երաժշտության ստեղծագործությունները:

Հայերեն English

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում