«Լիվերպուլ»-ն անսպասելի պարտություն է կրում «Ուդինեզե»-ից
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցին Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի հանդիպումները. Խաղադաշտ մտան A-ից L խմբերի բոլոր թիմերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, A խմբում «Անժի»-ին սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Յանգ բոյժ»-ին, իսկ «Լիվերպուլ»-ն արտագնա խաղում 2-3 հաշվով զիջեց իտալական «Ուդինեզե»-ին: «Ատլետիկո»-ն նվազագույն հաշվով առավելության հասավ «Վիկտորիա»-ի նկատմամբ: «Ակադեմիա»-«Հապոել» խաղն ավարտվեց 1-1 հաշվով: C խմբում գրանցվեց հերթական անակնկալը` Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն 2-4 հաշվով զիջեց «Ֆեներբախչե»-ին: «Մարսել»-ը 5-1 հաշվով հաղթեց «ԱԷԼ»-ին:
D, E, F, խմբերում հաջորդաբար գրանցվեցին հետեյալ հաշիվները` «Բրյուգե»-«Մարիտիմու» 2-0, «Նյուքասլ»-«Բորդո» 3-0: «Մյոլդե»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Շտուտգարդ»-ի դարպասը, իսկ «Ստյաուա»-ն մեկ գնդակի առավելության պարտության մատնեց «Կոպենհագեն»-ին: «Դնեպր»-ը հյուրընկալվելով «ԱԻԿ»-ին պարտության մատնեց 2-3 հաշվով, «ՊՍՎ»-ն տանը երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Նապոլի»-ի դարպասը: G խմբի առաջին խաղում «Բազել»-ը 2-2 խաղաց «Գենկ»-ի հետ, «Վիդեոտոն»-ը հաղթեց «Սպորտինգ»-ին:
H խմբի «Նեֆթչի»-«Ինտեր» եւ «Ռուբին»-«Պարտիզան» խաղերում հաջորդաբար գրանցվեցին 1-3, 2-0 հաշիվները: Խոշոր հաշիվները գրանցվեցին «Սպարտա»-«Ատլետիկ» (3-1) եւ «Հապոել»-«Լիոն» (3-4) հանդիպումներում: J խմբում գրանցվեց ընդամենը չորս գոլ` «Պանայտինայկոս»-«Տոտենհեմ» 1-1, «Լացիո»-«Մարիբոր» 1-0:
K խումբ. «Մետալիստ»-ը 2-0 հաշվով առավելության հասավ «Ռապիդո»-ի, իսկ «Բայեր»-ը`«Ռուսենբորգ»-ի նկատմամբ: Վերջին L խմբում «Հանովեր»-ը երկու գնդակ ուղարկեց «Լեւանտե»-ի դարպասը, սեփականն ընդունելով մեկը, «Հելսինգբորդ»-«Տվենտե» զույգը հանդիպումն ավարտեցին 2-2: Եվրոպայի լիգայի հաջորդ տուրի խաղերը կկայանան երկու շաբաթ անց: