Ֆուտբոլ

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Երեւանում կլինի հոկտեմբերի 10-ին

1 րոպեի ընթերցում

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Երեւանում կլինի հոկտեմբերի 10-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին` Երեւանի ժամանակով 18:00-ին, չարտերային չվերթով կժամանի Հայաստան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ֆուտբոլի Իտալիայի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Եվրոպայի փոխչեմպիոնները Հայաստանի ընտրանու դեմ խաղին կսկսեն պատրաստվել հոկտեմբերի 8-ին Կովերչանոյի մարզաբազայում։

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին Հայաստանում լրագրողների հետ կհանդիպի հոկտեմբերի 11-ին, նույն օրը կկայանա նաեւ ֆուտբոլիստների «բաց» մարզումը: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում:

Հոկտեմբերի 13-ին` առավոտյան 08.00-ին, իտալացիները կվերադառնան Իտալիա։ Աշխարհի քառակի չեմպիոնները վերադարձից հետո անմիջապես կսկսեն նախապատրաստվել Դանիայի հետ հանդիպմանը, որը կկայանա Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում