«Շախտյոր»-ը ոչ ոքի է խաղում «Յուվենտուս»-ի հետ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չեմպիոնների լիգա»-ի խմբային փուլի երկրորդ փուլում ուկրաինական «Շախտյոր»-ն արտագնա խաղում ոչ-ոքի` 1-1 խաղաց իտալական «Յուվենտուս»-ի հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը եւ մի քանի հնարավորություն ուներ` մրցակցի դարպասը գրավելու համար:
«Շախտյոր»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Հանդիպման 23-րդ րոպեին Բուֆոնի դարպասը գրավեց Տեյշերան: «Յուվենտուս»-ից երկու րոպե պահանջվեց հավասարեցնելու խաղի հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Բոնուչին:
«Չեմպիոնների լիգա»-ի E խմբի մյուս խաղում «Չելսի»-ին չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Նորզելանդ»-ի դարպասը` սեփական անառիկ պահելով:E խմբում մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Չելսին» եւ «Շախտյոր»-ը, որոնք ունեն չորսական միավոր: «Յուվենտուս»-ն ունի երկու միավոր, իսկ «Նորզելանդ»-ը միավոր չունի:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո հարցազրույց է տվել ուկրաինական պարբերականներից մեկին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.
-Հնարավոր չէ ամեն խաղում գոլ խփել: Չնայած նրան, որ ցանկությունը մեծ էր գոլ խփելու` չկարողացանք: Սարսափելի ոչինչ չկա: Կարևորը, որ «Շախտյոր»-ը լավ ֆուտբոլ խաղաց: Հուսով եմ հաջորդ խաղերում գոլային պահերն ավելի լավ կիրացվեն և ավելի շատ կխփենք:
- Ի՞նչ մարտավարությամբ էիք խաղադաշտում և եղա՞վ այն ամենն ինչ ուզում էիք:
- Գուցե, այդ հարցով դիմեք Միստերին: Ինչ նա ասել էր` եղավ, նույնիսկ ավելին: Մենք «Յուվենթուս»-ից լավ էինք խաղում և հանդիպման վերջին 20 րոպեների ընթացքում մի շարք գոլային հնարավորություններ ունեինք, որոնք, ցավոք, չկարողացանք իրացնել:
-Շատ ընկճվեցի՞ր, երբ չստացվեց գրավել դարպասը:
- Ոչ, քանի որ առջևում էինք հաշվի մեջ: «Յունվենտուս»-ը հավասարեցրեց հաշիվը, եւ պետք էր ամեն ինչ սկսվեինք զրոյից: Այնպես որ, ոչ մի ողբերգական բան տեղի չունեցավ: Մենք մի քանի լավ հնարավորություն ունեինք, որպեսզի առաջ անցնեինք հաշվի մեջ:
Այսօր գրանցված արդյունքը քեզ բավարարո՞ւմ է:
- 1-1... Ոչինչ չես կարող անել: Ուրեմն այդպես էլ պետք էր, սակայն ցանկությունը մեծ էր հաղթելու:
- «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները խոստովանել են, որ վախենումենդեկտեմբերի 6-ին ժամանել Դոնեցկ, ի՞նչ կասես այդ մասին:
- Մինչ այդ հանդիպումը դեռ շատ ժամանակ կա: Առաջին հերթին պետք է մտածել նախ առաջիկա «Մետալիստի» հետ խաղի մասին, իսկ հետո նոր քննարկել հաջորդ հանդիպումները:
Թիմերի հաջորդ հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին եւ 23-ին:
\