Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյանն ընդունակ է խաղալու ցանկացած դիրքում. Միրչա Լուչեսկու

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանն ընդունակ է խաղալու ցանկացած դիրքում. Միրչա Լուչեսկու

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն համոզմունք է հայտնել, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդունակ է խաղալու ցանկացած դիրքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Լուչեսկուն հայտարարել է «Չեմպիոնների լիգա»-ում «Յունվենտուս»-ի հետ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

«Մխիթարյանին նկատել էի դեռս 5-6 տարի առաջ: Նա մեծ արդյունավետությամբ եւ արագաշարժ ֆուտբոլիստ է` ընդունակ խաղալու ցանկացած դիրքում»,- ասել է Լուչեսկուն: Նրա խոսքով, «Շախտյոր»-ն երիտասարդ թիմ է, սակայն արդեն փորձառու: Գլխավոր մարզիչը  հույս է հայտնել, որ իր գլխավորած թիմը չի կրկնի «Չեմպիոնների լիգա»-ում նախորդ տարվա «Պորտու»-ի հետ հանդիպման սխալները:

Հոկտեմբերի 2-ին «Չեմպիոնների լիգա»-ի շրջանակներում «Շախտյոր»-ը արտագնա խաղում ուժերը կչափի իտալական «Յուվենտուս»-ի հետ:   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում