Ֆուտբոլ

«Մանչեստեր Յունայթեդ»-ը անսպասելի պարտություն է կրում «Տոտենհեմ»-ից

2 րոպեի ընթերցում

«Մանչեստեր Յունայթեդ»-ը անսպասելի պարտություն է կրում «Տոտենհեմ»-ից

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի ազգային առաջնության 6-րդ տուրից հետո առաջատարը «Չելսի»-ին է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Պրեմիեր լիգա»-ի 6-րդ տուրում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. տուրի անակնկալը գրանցվեց «Արսենալ»-«Չելսի» խաղում, որտեղ «Չելսի»-ին 2-1 հաշվով առավելության հասավ: Նույն` 2-1, հաշվով «Մանչեստեր Սիթի»-ն արտագնա խաղում պարտության մատնեց

«Ֆուլհեմ»-ին: «Լիվերպուլ»-ը հինգ գնդակ ուղարկեց «Նորվիչ»-ի դարպասը, սեփականն ընդունելով 2-ը: Անսպասելի պարտություն կրեց «Մանչեստեր Յունայթեդ»-ը` սեփական հարկի տակ 2-3 զիջելով «Տոտենհեմ»-ին: «Ստոլ Սիթի»-ին տանը 2-1 հաշվով հաղթեց «Սուոնս»-ին, իսկ «Սանդերլենդ»-ը` 1-0 հաշվով առավելության հասավ «Ուիգան»-ի նկատմամբ: Ոչ-ոքի գրանցվեցին «Ռեդինգ»-«Նյուքասել» (2-2) եւ «Աստոն Վիլլա»-«Վեստ Բրոնվիչ» (1-1) խաղերում: Մրցաշարային աղյուսակը 16 միավորով գլխավորում է «Չելսի»-ին: «Էվերտոն»-ը եւ «Մանչեստեր Յունայթեդ»-ը հաջորդաբար ունեն 13 եւ 12 միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում