Ֆուտբոլ

Զինեդին Զիդանը հեռացել է «Ռեալ»-ի սպորտային տնօրենի պաշտոնից

2 րոպեի ընթերցում

 Զինեդին Զիդանը հեռացել է «Ռեալ»-ի սպորտային տնօրենի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը լքել է «Ռեալ»-ի սպորտային տնօրենի պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն: Զիդանի որոշման պատճառների մասին պորտուգալացի մասնագետը չի մանրամասնել, սակայն ընդգծել է, որ Զիդանը «Ռեալ»-ից հեռացել է դեռեւս երկու ամիս առաջ:

«Արքայական» ակումբի գլխավոր մարզչի խոսքով` «Զիզուն» մտադիր է զբաղվել մարզչական գործունեությամբ, սակայն ֆուտբոլիստն անձամբ հերքել է այդ լուրերը: Զինեդին Զիդանը բազմիցս ընդգծել է, որ նպատակ ունի ֆուտբոլային կարիերան շարունակել մարզչական գործունեությամբ:

Արմատներով ալժիրցի ֆուտբոլիստն արդեն իսկ դիտարկվում է Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզչի հնարավոր թեկնածուների թվում:

Զինեդին Յեզիդ Զիդանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Ֆրանսիայի «Կանն», «Բորդո», Իտալիայի «Յուվենթուս», Մադրիդի «Ռեալ» թիմերում։ Ազգային հավաքականում անցկացրել է 93 հանդիպում` դառնալով 25 գոլի հեղինակ։ 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն է, Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր (2002), աշխարհի (1998, 2000, 2003) ու Եվրոպայի 1998թ. լավագույն ֆուտբոլիստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում