Ֆուտբոլ

«Շախտյոր»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը խփեց իր 13-րդ գոլը

1 րոպեի ընթերցում

«Շախտյոր»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը խփեց իր 13-րդ գոլը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը «Շախտյոր»-ի կազմում խփեց իր 13-րդ գոլը` 10-ը խաղերի արդյունքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «հանքափորները» Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում ուժերը չափեցին «Դնեպրի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2-1 հօգուտ «Շախտյոր»-ի: Այս խաղում իր հերթական գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը: Խաղից հետո, անդրադառնալով հանդիպմանը, մեր ընտրանու կիսապաշտպանըշեշտել է, որ «Դնեպր»-ը հրաշալի հարձակվողական ֆուտբոլ էր խաղում: ««Չեմպիոնների լիգա»-ում «Յուվենտուս»-ի հետ խաղից առաջ այս հաղթանակը շատ կարեւոր հոգեբանական դեր ունի մեզ համար»,-ասել է Մխիթարյանը:

«Շախտյոր»-ն Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարն է. «հանքափորները» ունեն 30 միավոր եւ 6 միավորով առաջ են երկրորդ տեղում ընթացող Կիեւի «Դինամո»-ից: Միրչա Լուչեսկուի թիմը իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 2-ին` «Չեմպիոնների լիգա»-ի շրջանակներում հյուրընկալվելով «Յուվենտուս»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում