ՈՒԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարյանին նվիրված տեսահոլովակ է նկարել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Մխիթարյանը 4 րոպե տեւողությամբ հոլովակում ներկայացնում է իր անցած ուղին «Շախտյոր»-ում:
Տեսահոլովակում Մխիթարյանի մասինիր կարծիքն է հայտնում նաեւ Միրչա Լուչեսկոն: Վերջինիս խոսքով` այս պահին Մխիթարյանին կարելի է համարել «Շախտյոր»-ի լավագույն ֆուտբոլիստ` չնայած նրան, որ «Շախտյոր»-ում կան մի շարք այլ լավ խաղացողներ: Մխիթարյանին նվիրված տեսահոլովակը կարող եք դիտել ամբողջությամբ այստեղ: